Գագիկ Ծառուկյանի որդին նշանադրվել է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ երեկ տեղի է ունեցել նրա ավագ որդու՝ Նվերի և նրա ընտրյալի՝ Արփիի նշանադրության արարողությունը․

«Երեկ տեղի ունեցավ ավագ որդուս՝ Նվերի և նրա ընտրյալի՝ Արփիի նշանադրության արարողությունը: Դրվեց հայկական ավանդական մի նոր ընտանիքի ձևավորման հիմքը։ Մաղթում եմ, որպեսզի մեր երիտասարդ զույգի միությունն ամուր ու հարատև լինի՝ խարսխված երջանկության, հավատարմության, հանդուրժողականության, անսահման նվիրումի ու ազգային արժեքների պահպանման վրա։ Աստված պահապան մեզ բոլորիս….»,- գրել է Գագիկ Ծառուկյանը։

 

Այս թեմայով
am