Հենրիխ Մխիթարյանը պարզապես «փախավ» մարզադաշտից

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պարտվեց Դանիայի հավաքականին 1:4 հաշվով:

Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չպատասխանեց լրագրողների հարցերին և զայրացած հեռացավ։

Չպետք է մոռանալ, որ Մխիթարյանը Հայաստանի ընտրանու ավագն է և նման պարտություններից հետո գոնե պետք է նա խոսի, քանի որ երկրպագուները սպասում են բացատրության։ Բայց Հենրիխն արդեն սովորություն է դարձրել նման խայտառակ հանդիպումներից հետո պարզապես «փախչել» մարզադաշտից։

Ի դեպ, գուցե Մխիթարյանի զայրույթի պատճառը նաև հանդիպման մրցավարն էր, ով ամբողջ խաղի ընթացքում մի քանի անգամ պարզապես անտեսեց Հենրիխի նկատմամբ կատարված խախտումները:

Այս թեմայով
am