Արգենտինան՝ Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում կայացավ Ամերիկայի գավաթի խաղարկության 3-րդ տեղի համար հանդիպումը՝ Արգենտինա - Չիլի մրցավեճը։ Հանդիպումն ավարտվեց արգենտինացիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Նշենք, որ հանդիպման 37-րդ րոպեին Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Գարի Մեդելի միջև քաշքշուկ է տեղի ունեցել։ Հանդիպման գլխավոր մրցավար Մարիո Դիաս Դե Վիվարը երկու ֆուտբոլիստներին կարմիր քարտ է ցույց տվել և որոշումը չի փոխել անգամ տեսակրկնությունը դիտելուց հետո։

Այս թեմայով
am