Զոդի կամրջի վթարից տուժածներից մի քանիսն Այրվածքաբանության կենտրոնում են

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարի տուժածներից մի քանիսը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Արարատի մարզում՝ Զոդի կամրջին, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ, 11 տուժած:

ԱԻն-ից հայտնում են, որ տուժածներից մի քանիսը այնուհետև տեղափոխվել են Երևան քաղաքի այլ ԲԿ-ներ: Տվյալները ճշտվում են:

Ս.Հ.-ն,  Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ա.Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

 

Այս թեմայով
am