3,5 միլիոն ռուբլի՝ մեկ ելույթի համար. Ռուսաստանցի հումորիստներից ով որքան է պահանջում ելույթի համար

Կորպորատիվների ժամանակ ռուսաստանցի հումորիստների հոնորարի չափը տատանվում է 50 հազար ռուբլուց մինչև 3,5 միլիոն ռուբլի: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:

Ամենաշատ գումարը պահանջում է Մաքսիմ Գալկինը, ում  մեկ ելույթն արժե 3 միլիոն 581 հազար ռուբլի: Երկրորդ հորիզոնականում Comedy Club-ի հումորիստներից Ալեքսանդր Ռևան է, ում մեկ ելույթն արժե առնվազն 2 միլիոն ռուբլի: Իսկ եռյակը եզրափակում է Յուլյա Միխալկովան՝ առնվազն 858 հազար ռուբլիով:

Ցանկում հայտնվել է նաև Եվգենի Պետրոսյանը, ով մեկ ելույթի համար պահանջում է ամենաքիչը 700 հազար ռուբլի:

Այս թեմայով
am