Երևանի «Ալաշկերտ»-ը 8 նոր ֆուտբոլիստ ունի

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Մակեդոնիայի» հետ դիմակայությանը նախապատրաստվող «Ալաշկերտը» շարունակում է ուժեղացնել կազմը:

Ակումբի ղեկավարությունը պայմանագրեր է ստորագրել 6 նորեկների հետ:  Հաջորդ մրցաշրջանում «Ալաշկերտում» կխաղան պաշտպաններ Արամ Շախնազարյանը և Գոռ Պողոսյանը, կիսապաշտպաններ Սարգիս Շահինյանը և Վահագն Հայրապետյանը, հարձակվողներ Միհրան Մանասյանը և Վարդան Պողոսյանը:

25-ամյա Շախնազարյանը հանդես է եկել «Բանանցում», «Արարատում» և «Փյունիկում», ներկայացրել է Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականները, իսկ նրա նախորդ ակումբը Գյումրիի «Շիրակն» էր:

31-ամյա Գոռ Պողոսյանը հանդես է եկել «Միկայում» և «Արարատում», հանդիսանում է Արցախի հավաքականի ֆուտբոլիստ:

23-ամյա Շահինյանը հանդես է եկել «Միկայում», «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», պորտուգալական «Բրագայի» երիտասարդական թիմում, բուլղարական «Մոնտանայում», ներկայացրել է Հայաստանի Մ-17 (4 խաղ, 1 գոլ), Մ-19 (5 խաղ) և Մ-21 (5 խաղ) հավաքականները:

2019-ի փետրվարին «Ալաշկերտից» հեռանալուց հետո Շահինյանը հանդես էր գալիս Երևանի «Արարատում»:

22-ամյա Վահագն Հայրապետյանը «Ալաշկերտ» է տեղափոխվել «Փյունիկից»: Հենակետային կիսապաշտպանը ներկայացրել է Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականները: Մ-21 թիմի կազմում նա 9 հանդիպման է մասնակցել:

30-ամյա Միհրան Մանասյանը «Ալաշկերտի» պատմության լավագույն ռմբարկուն է: Նախորդ 1 տարվա ընթացքում փորձառու հարձակվողը հանդես էր գալիս «Գանձասար-Կապանում»:

27-ամյա Վարդան Պողոսյանը, կարիերան սկսել է Իսպանիայում, այնուհետև հանդես է եկել Կրասնոդարի «Կուբանի» երկրորդ թիմում, մոլդովական «Դաչիայում», մակեդոնական «Ռաբոտնիչկիում», «Փյունիկում», «Գանձասար-Կապանում» և «Բանանցում»:

 

Այս թեմայով
am