Հայ ընտանիքի համերաշխությունը գրանտատուի համար՝ քաղաքական ապտակ, գրանտակերի համար՝ ոչ շահութաբեր իրավիճակ

«Լուսանցք» շաբաթաթերթը գրում է. ««Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրինագիծը հուժկու հակազդեցության արժանացավ հայ հանրության կողմից եւ այն բազմաշերտ էր, քանի որ վտանգը այս կամ այն հանրային շերտին չէր միայն վերաբերում, այլ ազգի եւ ազգայինի դեմ էր առհասարակ:

Եվ ընդդեմ հանդես եկան ոչ միայն արմատական, ավանդական կեցակարգի կողմնակից տարեցները, այլեւ ժամանակակից կեցակարգով ապրող երիտասարդները, որ իրենց հիմքը, ընտանիքի հիմնասյունը եւս տեսնում են ազգայինի զարգացմամբ ու նորացմամբ, բայց միայն արմատական արժեհամակարգի մեջ, ոչ՝ միջազգային խառնակչությունների: «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին դեմ էին ինչպես քրիստոնյաները, այնպես էլ հեթանոսները, անգամ աթեիստները: Դեմ էին ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական ուժերի ճնշող մեծամասնությունը: Դեմ էր նաեւ Հայաստանի (Արցախը եւս) եւ Սփյուռքի հայության մեծամասնությունը:

Սա լուրջ ազդակ էր եվրոպական այն ուղղությանը, որը հերթական անգամ հայ ընտանիքը կազմաքանդող, ուրեմնեւ՝ հայկական պետականությունը հարվածի տակ դնող օրենքի նախագիծն էր փորձում պարտադրել: Եվ հերթական անգամ այդ վտանգավոր ու վնասատու գործին խառնվել էին հայկական գրանտակեր կազմակերպությունները, որոնք դրամաշնորհների (այսպես կոչված՝ օտարի կողմից տրվող դրամական վարձատրության (որպեսզի կաշառք չդիտարկվի)) համար կարող են դեմ դուրս գալ ոչ միայն հայ ընտանիքին, այլեւ հայոց պետությանը, հայ ազգին եւ ամեն հայկական երեւույթի:

Օրինագիծը գնաց լրամշակման, եւ փոխվեց անվանումը՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»: Սա դուր չեկավ գրանտակերներին՝ ընտանիքի համերաշխությունը որն է, այդպիսի միջազգային ձեւակերպում չկա… Դրանով նրանք հաստատեցին իրենց հրահանգված պատվերը՝ քանդել հայ ընտանիքը, որ պետության ամուր բջիջն է

Մանրամասները՝ «Լուսանցք»  շաբաթաթերթի այսօրվա թողարկումում՝ թիվ 43 (476), դեկտեմբերի 1 -7 ,  2017թ.:

Գնեք կրպակներից ամեն ուրբաթ կամ մի քանի օր հետո PDF ձեւաչափով կարդացեք pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում,  pressa.ru-ում եւ hayary.org-ում:

 

Այս թեմայով
am