Եթե չեք ծառայել, փող էլ չունեք, զորակոչից խուսափել եք, գնացեք ծառայության որպես պայմանագրային. Ֆելիքս Ցոլակյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, քննարկում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Քաղաքացու 27 տարին լրացել է, եկել է ու ընդհանրապես գումար չունի: Ես այն ժամանակ էլ առաջարկեցի, որ այդ մարդկանց ասենք՝ եթե չեք ծառայել, փող էլ չունեք, զորակոչից խուսափել եք, գնացեք ծառայության որպես պայմանագրային: Մենք պետք է այս բացը լրացնենք, այս հարցը պետք է լուծել»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Կարինե Աճեմյանը, սակայն, չհամաձայնվեց. ընդունելի չէ թույլ տալ 10 կամ 100 քաղաքացու խուսափել ծառայությունից:

Նշենք, որ օրենքի նախագիծը թույլ է տալիս այն անձանց, որոնք խուսափել են բանակում ծառայելուց եւ լրացել է նրանց 27 տարեկանը, տուգանք վճարել եւ ազատվել քրեական հետապնդումից: Դա թւոյլ կտա այդ մարդկանց վերադառնալ հայրենիք: Ըստ փոփոխությունների, բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ) ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի առաջարկով, օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Այս թեմայով
am