Եկատերինբուրգում կայացել է Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգ

Եկատերինբուրգում՝ Սվերդլովսկի պետական երաժշտական կոմեդիայի պետական ակադեմիական թատրոնում անցկացվել է հիշատակի երեկո՝ նվիրված լեգենդար շանոսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակին: ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ երեկոյի հյուրն է եղել հայկական ծագումով ֆրանսիացի երգչուհի Անկինեն (Ankinée): Նա կատարել է Շառլ Ազնավուրի ճանաչված ստեղծագործությունները:Միջոցառումը կազմակերպել էին Եկատերինբուրգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը և Եկատերինբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Պիեռ-Ալեն Կոֆֆենիեն:

Այս թեմայով
am