Նյու Յորքում ռեկորդային չափի հոթ դոգ են պատրաստել

Նյու Յորքում փորձել են ռեկորդ սահմանել և մեծ հոթ դոգ են պատրաստել: Այս մասին հայտնում է news.mail.ru-ն:

Նշվում է, որ հոթ դոգը կշռում է 30 կգ: Սկզբում խոհարարը տապակել է 1,5 մետրանոց նրբերշիկը, ապա 3 տղամարդ այն տեղափոխել է ջեռոցի վրա:

Դրանից հետո այն փաթաթել են մեծ հացի մեջ: Հոթ դոգի պատրաստմանը հետևում էին բազմաթիվ բնակիչներ:

Հոթ դոգը պատրաստել են մոտ 2 ժամ, դրա մեջ ավելացրել են մանանեխ և կաղամբ:

Վերջում հոթ դոգը բաժանել են հանդիսատեսին:

Այս թեմայով
am