Թութուշի աջակցությունը մեծ էր, ես անծայրածիր ուրախ էի և երջանիկ. Արմեն Աշոտյանը՝ Վարդուհի Վարդանյանի մասին հուշեր է ներկայացրել

Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 43 տարեկան։ Վադուհի Վարդանյանի hajtni «Только ты» երգի հեղինակը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։

 ArmDaily.am-ի հետ զրույցում Աշոտյանը Վարդանյանի մասին հուշեր է ներկայացրել։

«Վարդուհին կամ ինչպես իր ընկերներն ու հարազատներին էին կոչում Թութուշը այն կերպարներից է, որոնց մասին հիշողությունը անդառնալի կորուստից հետո էլ չի խամրում և իհարկե դա նախ և առաջ իր մարդկային հատկանիշների ու շատ խորը տաղանդի շնորհիվ է»,- ասաց Արմեն Աշոտյնանը։

Աշոտյանի խոսքով Վարդուհին հայ երգարվեստի լավագույն ձայներից ու դրամատիկ կերպարներից է. «Մեզ այդ որակը պակասում է, և՛ երաժշտական, և՛ մարդկային որակը։ Այս 13 տարիների ընթացքում իր մասին հիշողությունները իրենով հիանալու հնարավորությունը մենք ունենք, պահպանվել է։ Թութուշը այն խիզախ երգչուհիներից է, ով որոշեց ու խիզախեց կատարել իմ գրած երգերից։ Իմ երգերից առաջինը հենց Վարդուհին է կատարել, որը մեծ աջակցություն էր ինձ իր կողմից։ Այն ժամանակ, երբ  որոշեց ստեղծագործական դուետով հանդես գալ ինձ հետ, ես անծայրածիր ուրախ էի և երջանիկ, հիմա հետհայացք նետելով ափսոսում եմ, որ դա եղել է մեր միակ համագործակցությունը։ Վարդուհին միաժամանակ և սարսափելի կանացի էր և շատ ուժեղ, նա բարդ մարդ չէր, եթե դիմացինը արդար էր և ազնիվ»։

Նշենք, որ ողբերգական պատահարից հետո Եղիշե Վերդյանը, ով Վարդուհու պրոդյուսերն էր, Վարդուհու երգի կատարման մի համերգային տեսագրության հիման վրա նկարահանել է տեսահոլավակը: Տեսահոլովակի պրեմիերան կայացել է Վարդուհու մահվան տարելիցի օրը: «Только ты» երգը նաև ընդգրկվել է Վարդուհու՝ հետմահու թողարկված ալբոմի մեջ:

Այս թեմայով
am