Լիլիթ Արզումանյանը նշանակվեց թատերականի ռեկտոր․ նա կպաշտոնավարի 5 տարի

ԲՈՀ նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը նշանակվեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում։  Գործադիրը հաստատեց որոշումը։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հանձնարարվեց օրենքով սահմանված կարգով Լիլիթ Արզումանյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրությունների ժամանակ առաջադրված միակ թեկնածուն՝ Լիլիթ Արզումանյանը, ընտրվել էր ռեկտոր։

Թատերականի ուսանողները, սակայն, չէին ընդունել այս որոշումը․ նրանք այլընտրանք են պահանջել՝ պատճառաբանելով, որ պետք է ռեկտորի ևս մեկ թեկնածու լինի: Ուսանողնեը ներսից փակել են թատրոնի դուռն ու որևէ մեկին թույլ չեն տալիս դուրս գալ կամ ներս մտնել։

Ավելի ուշ Լիլիթ Արզումանյանը հայտարարել էր, որ ինքնաբացարկ կներկայացնի, քանի որ ցանկալի չէ աշխատել մի տեղ, որտեղ իրեն չեն սիրում, սակայն հաջորդ օրը նա հայտարարել էր, որ ինքնաբացարկ հայտնելու իրավասություն չունի։

Այս թեմայով
am