Ֆրանսիայում աճուրդի կհանվեն Շառլ Ազնավուրի սիրային նամակները

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Կլոդ Մեսսիա անունով աղջկան հասցեագրված սիրային նամակները Ֆրանսիայում հունիսի 28-ին աճուրդի կհանվեն, հաղորդում է Le Figaro պարբերականը:

Հայտնի է, որ շանսոնյեն 6 տարի շարունակ նամակներ է գրել 20-ամյա Կլոդին, որին հանդիպել է 1958 թվականին և սիրահարվել: Այդ ժամանակ ինքը՝ Ազնավուրը, 34 տարեկան էր: Նրա նամակներն իր լավագույն սիրային երգերի տողերն են հիշեցնում:

Այս նամակաշարից պահպանվել է 42 ձեռագիր նամակ, 9 բացիկ և 9 հեռագիր: Ընդհանուր առմամբ 118 էջից բաղկացած նամակագրության արժեքը 30 000 – 40 000 եվրո է գնահատվում:

Նշենք, որ Ազնավուրն ամուսնացել է 3 անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի, երկրորդ անգամ Էվելին Պլեսիի և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ: Այս ամուսնությունների արդյունքում նա ունեցել է 5 երեխա:

Այս թեմայով
am