Թող յուրաքանչյուրը որոշի, թե ովքեր են սեւազգեստները. Արթուր Վանեցյան

Անկեղծ ասած, ես չեմ նշել, որ մեզ հայտնի են սեւազգեստները. ես նշել եմ, որ բոլորը շատ լավ պատկերացնում են՝ ում մասին է խոսքը եւ թողնում եմ յուրաքանչյուրի հայեցողությանը, թող ինքը որոշի, թե ովքեր են սեւազգեստները: Այս մասին, այսօր՝ հունիսի  26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը ժամանակին ասել էր, թե իրեն շատ լավ հայտնի է սեւազգեստների շրջանակը:

«ՀՀ ոստիկանությունը մշտապես կատարում է իր գործառույթները եւ մշտապես լրատվամիջոցներով լուսաբանվում է իրեձնց կատարած աշխատանքը»,-հավելեց Վանեցյանը:

Տեսանյութը՝ News.am-ի.

Այս թեմայով
am