Վերջին ժամանակահատվածում կոնկրետ սահմանադրացավ է առաջացել. Իվետա Տոնոյան

Իրականում վերջին ժամանակահատվածում կոնկրետ սահմանադրացավ է առաջացել: Մեր ներքաղաքական ու արտաքին քաղաքական բազմաթիվ չլուծված հարցերի ֆոնին Վահե Գրիգորյանի այս կամ այն հայտարարությունը դառնում է բուռն քննարկման առարկա: Այս մաիսն խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ խոսելով Վահե Գրիգորյանի հայտարարության մասին:

Տոնոյանը հիշեցրեց, որ նույն Գրիգորյանը նախկինում հայտարարում էր ոչ լեգիտիմ նախագահի մասին, ում կողմից էլ առաջադրվեց որպես ՍԴ անդամի թեկնածու ու ընտրվելուց հետո հանդես եկավ նման հայտարարությամբ. «Մենք ունենք կոնկրետ օրենսադրական կարգավորումներ այս հարցի հետ կապված, այդ կարգավորումներից դուրս որևէ հարց մենք չենք դիտարկում»:

Այս թեմայով
am