«Ադրբեջանը շարունակում է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը». ադրբեջանցի պաշտոնյա

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը շարունակում է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը:

Ինչպես նշում է minval.az-ը, այս մասին հայտարարել է ռազմական արդյունաբերության նախարարի տեղակալ Յահյա Մուսաևը՝  ՌԴ-ում ընթացող «Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում:

«Մենք Ռուսաստանի հետ մի քանի խոշոր նախագիծ ունենք, որոնք մինչև հիմա գործում են, օրինակ՝ «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի հետ: Դա հուսալի և փոխշահավետ պայմանագիր է: Բացի այդ, մենք արտոնագրով Կալաշնիկովի ԱԿ-74Մ ինքնաձիգներ ենք արտադրում և մեծ ներուժ ունենք այդ համաձայնագիր շրջանակում»,-ասել է Մուսաևը՝ հավելելով, որ կան մի շարք այլ պայմանագրեր:

Փոխնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ ուշադրություն է դարձնում ռազմատեխնիկայի և սպառազինության սեփական արտադրության կազմակերպմանը և «պաշտպանական արտադրանք է մատակարարում ՆԱՏՕ-ի որոշ երկրների»:

Այս թեմայով
am