Բիճո՛, տանկը ետ տուր. թբիլիսյան ակցիայի կազմակերպիչը ռուսերենով դիմել է Պուտինին

Ռուսթավելիի պողոտայի բողոքի ակցիայի  կազմակերպիչներից Միշա Մշիվլաձեն ռուսերենով դիմել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին. 

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ազատ Վրաստանի ազատ քաղաքացիներ ենք, որի 20-%-ը դուք բռնագրավել եք: Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ: Մենք ձեզնից չենք վախենում:

Մենք չենք վախենում ոչ ձեր տանկերից ու հրթիռներից, ոչ ձեր միջուկային զենքից:

Լցրեք: Լցրեք, միայն լի բաժակ: Եթե ստիպված ենք, ուրեմն կխմենք այն մինչև վերջ: Որովհետև մենք վրացիներ ենք:

Ձեր տնտեսական պատժամիջոցներով դուք հարվածում եք սովորական վրացի քաղաքացուն, ոչ թե Սաակաշվիլիին: Այնպես որ, Վլադիրմիր Վլադիմիրովիչ, տանկը ետ տուր, բիճո՛»,- փոխանցում է Aliq.ge-ն:

Այս թեմայով
am