Հաղորդավարուհին հոսանքահարվել է եթերի ժամանակ

Բրիտանացի հաղորդավարուհի Սյուզաննա Ռիդը եթերի ժամանակ հոսանքահարվել է հատուկ սարքի օգնությամբ, որը կառավարել է գործընկեր Պիրս Մորգանը:

Հայտնվում է, որ Մորգանը գործընկերոջը հոսանքահարելու համար օգտագործել է հատուկ ժամացույց: Սյուզաննան ցավից բղավել է, սակայն ավելի ուշ կարողացել է ուշքի գալ և շարունակել վարել հաղորդումը:

«Ինձ սրա համար աշխատանքից կազատեն»,-ծիծաղելով հայտարարել է Մորգանը:

Այս ժամացույցներն օգտագործվում են վատ սովորություններից ազատվելու համար: Ամեն անգամ, երբ օրինակ ծխելուց մարդ հոսանքահարվում է, հաջորդ անգամ ենթագիտակցորեն կարող է հրաժարվել ծխելու ցանկությունից՝ հիշելով ցավի մասին:

Այս թեմայով
am