«Հրթիռները չեն կարողանա փրկել Թուրքիան»․ Կարո Փայլան

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի ընտրություններից անմիջապես հետո առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը։

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է.

«Դիզվառելիքը թանկացել է 22, թեյը՝ 15 քուրոշով։ Երկու օրվա մեջ կլսենք նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման մասին լուրը, որին կհաջորդեն հարկերի բարձրացումները։ Խորը տնտեսական ճգնաժամ ենք ապրում։

Ինչի՞ համար է այս ամենը։ Ս-400 ու F-35 ենք առնելու։ Երբ երկրի տնտեսությունը փլուզվում է, հրթիռներն ու կործանիչները չեն փրկի»։

 

Այս թեմայով
am