ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանում մարտական պատրաստության անսպասելի ստուգում է սկսվել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ, երկրի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ Կենտրոնական ռազմական շրջանում մարտական պատրաստության անսպասելի ստուգում է սկսվել:

«Այսօր՝ հունիսի 24-ին, ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման համաձայն՝ Կենտրոնական ռազմական շրջանի ուժերի և զորքերի անսպասելի ստուգում է սկսվել»,- Շոյգուի խոսքը մեջբերում է ria.ru-ն:

Շոյգուն մանրամասնել է, որ ստուգման շրջանակում Մոսկվայի ժամանակով առավոտյան 6:00-ից ամբողջական կազմով բարձրագույն մարտական պատրաստության են բերվում Կենտրոնական ռազմական շրջանի մարտական կառավարման մարմինները, Հարավային և Արևելյան ռազմական շրջանների զորքերի և ուժերի մի մասը, օդադեսանտային ուժերի առանձին միավորումները, Հեռավոր և ռազմատրանսպորտային ավիացիան:

Շոյգուն հավելել է, որ այս քայլերն ուղղված են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ԶՈՒ-ի ռազմական անվտանգության ապահովման հնարավորությունների գնահատմանը: Նախարարն ընդգծել է, որ այս տարածաշրջանում պահպանվում են ահաբեկչական բնույթի լուրջ սպառնալիքներ:

Այս թեմայով
am