«Չզարմանաք, որ այս գրառումից հետո դարձյալ անհետանամ». Գեւորգ Պետրոսյան

Ինձ այլախոհները վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն չորրորդ անգամ արգելափակել էին էջս՝ սին հույսով, որ այդ կերպ կարող են ինձ լռեցնել: Այս մասին Facebook-ի իր էջում գերլ է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Ուղղակի ծիծաղելի է այս ամենը:

Խոսքի ազատության իրավունքը մահամերձ է նոր՝ հեղափոխված Հայաստանում:

Չզարմանաք, որ այս գրառումից հետո դարձյալ անհետանամ. Ուրեմն իմացեք՝ էլի փակել են էջս:

Համաձայնեք՝ ընդդիմադիր ձայնը խեղդելու նոր՝ ամենանողկալի հնարքն է կիրառվում, որը չի արվել երբեւէ՝ որեւէ իշխանության կողմից:

Թույլի վարքագիծ է, ուրիշ՝ ոչինչ:

Միեւնույնն է՝ ես իմ ասելիքը տեղ եմ հասցնելու:

Կտեսնեք»:

Այս թեմայով
am