Վիգեն Քոչարյանը երդվեց

Ազգային ժողովում, այսօր՝ հունիսի 24-ին, դեռ ուրբաթ օրը Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանը երդվեց, ապա ստորագրեց երդման տեքստը: Երդվելով՝ Քոչարյանը պարտավորվեց ապահովել դատարանների և դատավորների անկախությունը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում, հունիսի 21-ին, Վիգեն Քոչարյանն ընտրվել է ԲԴԽ անդամ 114 կողմ, 4 դեմ ձայներով:

Արտահերթ նիստի օրակարգում են նաեւ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, ինչպես նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Այս թեմայով
am