Ղազախստանում հուժկու պայթյուն է որոտացել

Ղազախստանի Արիս քաղաքի զորամասի տարածքում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Տեղի լրատվամիջոցները փոխանցում են, որ պայթյունը որոտացել է պահեստում: Դրանից հետո նաև հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայրում աշխատում է 30 մարդ և 8 միավոր տեխնիկա:

Տուժածների մասին ինֆորմացիա դեռ չկա:

 

Այս թեմայով
am