Վրաերթ Ֆրանսիայի հրապարակում, կան վիրավորներ

Հունիսի 22-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել վրաերթ․ կա երեք տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Ջ.Մ.-ն՝ ծնված 1990 թ., Opel Vectra B մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վ. (ծնված 1977 թ.) և Վ., ծնված 1971 թ., Ա.-երին, Գ.Դ.-ին, ծնված 1957 թ., և Կ.Ս.-ին:

Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վ. և Վ.Ա.-երը հոսպիտալացվել են «Նաիրի» ԲԿ, իսկ Կ.Ս.-ն և Գ.Դ.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վարորդին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս թեմայով
am