Ստորագրահավաքը շարունակվում է. Սամվել Բաբայանի գրասենյակ

Սիրելի հայրենակիցներ այսօր մամուլում` ի դեմս «Հրապարակ» կայքի, տարածված տեղեկությունը, թե իբր Արցախում ստորագրահավաքն ավարտված է չի համապատասխանում իրականությանը:

Ստորագրահավաքին նախատեսված է 45 օր և այն տևելու է մինչև հուլիսի 18-ը ներառյալ: Ուստի կոչ ենք անում բոլոր լրատվական կայքերին, թերթերին, ինչպես նաև հեռուստատեսություններին, լուրը հասարակությանը տրամադրելուց առաջ տեղեկությունը ճշտել ստորագրահավաքը նախաձեռնող խմբից:

Կոչ ենք անում չանսալ կեղծ աղբյուրներին , որոնք փորձում են արցախցիների իրավունքները ոտնահարելով` զրկել նրանց ազատ կամարտահայտվելու իրավունքից: Այս ինֆորմացիան կրում է պռովոկացիոն բնույթ, ուստի մի դարձեք սրան մասնակից:

Սիրելի հայրենակիցներ, ստորագրահավաքը շարունակվում է...

Հարգանքներով նախաձեռնող խումբ

Այս թեմայով
am