Չերչիլի «դիրքով» լուսանկարված Թրամփը հայտնվել է Time-ի շապիկին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է հեղինակավոր Тime ամսագրի շապիկին, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ ԱՄՆ ղեկավարն այս լուսանկարում օվալաձև սենյակի պատմական գրասեղանին է հենվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի «դիրքով»:

Խոսքը Չերչիլի՝ 1941թ. արված սևուսպիտակ լուսանկարի մասին է, որի հեղինակն աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Յուսուֆ Քարշն է: Լուսանկարում Չերչիլը մի ձեռքով հենվել է աթոռին, մյուս ձեռքը դրել է գոտկատեղին և վստահ հայացքով առաջ է նայում:

Time-ի շապիկին հայտնված լուսանկարում Թրամփը հենվել է իր աշխատասեղանին, ձեռքը դրել է կողքին ու նույն վստահ հայացքով դեպի ֆոտոխցիկն է նայում:

Նշվում է, որ ամսագրին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը խոսել է օրերս մեկնարկած նախընտրական քարոզարշավի և երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու իր շանսերի մասին:

Այս թեմայով
am