Ռուսաստանը մեր թշնամին է. Վրաստանի նախագահը երկում տիրող իրավիճակի մեջ Մոսկվային է մեղադրում

Վրաստանում գիշերը ոստիկանության և ցուցարարների միջև բախումների ֆոնի վրա երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է իր երկրի ներսում հակասություններով:

«Ռուսաստանը մեր թշնամին է և օկուպանտ: Մոսկվայի կողմից ղեկավարվող 5-րդ շարասյունը, ամենայն հավանականությամբ, այսօր ավելի վտանգավոր է, քան՝ բաց ագրեսիան: Ես ցանկանում եմ կրկնել, որ երկրում տրոհումը ու ներքին հակասությունները որևէ մեկին ձեռնտու չեն, բացի Ռուսաստանից: Այսօր դա նրա ամենափորձառու զենքն է»,-Լայֆի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլիի խոսքերով, նրանք, ովքեր աջակցում են ներքին հակասություններին, աջակցում են ռուսական քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ այս գիշեր Վրաստանում խորհրդարանի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի հետևանքով երկու կողմերում էլ տուժածներ կան։

Այս թեմայով
am