Արտակարգ իրավիճակ Թբիլիսիում. ցուցարարները գրոհում են Խորհրդարանի շենքը

Երեկ մինչև ուշ երեկո Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվել է հազարավոր ցուցարարների բողոքի ակցիան, հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանական ուժերը փորձել են դուրս բերել մոտ 100 ցուցարարների, ովքեր ներխուժել են Խորհրդարանի շենք:

«Грузия Online»-ի փոխանցմամբ՝ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ չեն կիրառել: 

Նշվում է, որ երեկ երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հազարավոր ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ՆԳ նախարար Գ. Գախարիայի և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելարուի հրաժարականը:

Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը խորհրդարանում ելույթ է ունեցել վրացական խորհրդարանի ղեկավարի աթոռին նստած: Դա առաջացրել է դահլիճում ներկա ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը:

Ռուսական պատվիրակությանը դուրս են բերել անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ և ուղեկցել են միկրոավտոբուսի մոտ, իսկ ցուցարարները նրանց ուղղությամբ շշեր են նետել:

Ցույցը կազմակերպել են նախկինում Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները:

Նշվում է, որ ցույցին մասնակցում է ավելի քան 10 հազար մարդ: Սաակաշվիլին Ուկրաինայից կոչ է արել ոստիկանությանը չենթարկվել ներկա իշխանություններին և անցնել ժողովրդի կողմը:

Բողոքի ցույցեր են սկսվել նաև Բաթումում:

 

Այս թեմայով
am