Սաակաշվիլին ու շատրվանները

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ամառային տապից հովանալու նոր ձեւ է գտել։ Նա վազքով անցել է գործող շատրվանների արանքով, եւ դա հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ «Մարիուպոլում իհարկե շատրվանները լավն են, բայց Օդեսայում էլ վատը չեն»,- հրապարակած կադրերը մակագրել է վրացի քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ նույն բանը մի քանի օր առաջ արել էր նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Մարիուպոլ այցի ժամանակ, որտեղ հանդիպել էր տեղի բնակիչների հետ։

Այս թեմայով
am