Որքա՞ն աշխատավարձ են ստանում դերասանները

««Փաստ» օրաթերթը վերջերս հարցում էր ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե որքան աշխատավարձ են ստանում թատ­րոնների դերասանները: 

Ստացված պա­տասխանից տեղեկանում ենք, որ սահմանված են դերասանների տարբերակված պաշ­տոնային դրույքաչափեր: Սրա հիման վրա էլ նրանց աշխատավարձը տատանվում է 80-ից 170 հազար դրամի սահմաններում: 

Խնդրել էինք տեղեկացնել, թե վերջին 10 տարիների ընթացքում որքանով է աճել դերա­սանների աշխատավարձը: Նշվում է, որ 2009 թվականին նրանց միջին աշխատավարձը բյուջեի հաշվին կազմել է մոտ 44011 դրամ: Վերջին 10 տարվա ընթացքում թատրոնների միջին աշխատավարձն աճել է մոտ 2,7 ան­գամ՝ 2019 թվականին կազմելով 118678 դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am