Հարգարժան պարո՛ն Մուկուչյան, ալյո. Ն․ Զոհրաբյան

Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն ռադիոկայանի» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է Աբովյանի ընտրությունների մասին.

«Ժամանակն է, որ մենք հեղափոխական թրենդից դուրս գանք, քանի որ վերջին շրջանում կա տենդենց անընդհատ գրգռել հանրության մի հատվածի ստորին բնազդները: Հանրության մեջ կա մի հատված, որը անընդհատ ուզում է արյուն: Ես հակսանում եմ, որ մարդկանց նախկին իշխանությունները շատ են կեղեքել: Ես՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ շատ եմ ստանում նամակներ, որտեղ մարդիկ գրում են, որ կցանկանան հրապարակում մի մեծ կախաղան դնել, և մարդկանց առանց դատ ու դատասխանի կախել»:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ նա կարդում էր գրառւոմներ, որ իրենց գործընկերին անվանում են «քրեաօլիգարխիկ մոլախոտ», ապա այս հարցում հարկավոր է առաջնորդվել խոտորնակին խոտորնակ սկզբունք:

«Ես նորից դիմում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին. հարգարժան պարո՛ն Մուկուրչյան, ալյո, ես հույս ունեմ, որ Դուք կփորձեք պարզել, թե ինչու էր Կոտայքի մարզպետը խախտում ընտրական օրենսգիրքը: Մենք ակնկալում ենք ձեզանից պարզաբանումներ Կոտայքի մարզպետի պահվածքի վերաբերյալ»:

 

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իրեն տարբեր համայնքապետեր հայտնել են, որ իրենց դեմ գործեր են ուղարկվում ոստիկանության բաժանմունք, և թեև Նաիրա Զոհրաբյանը կողմ է, որպեսզի ամեն բան կատարվի օրենքի շրջանակներում, սակայն նա չի կարծում, որ մարզպետի միակ գործը ոստիկանական բաժանմունք տարբեր հաղորդւոմներ ներկայացնելն է:

Այս թեմայով
am