«Ռեալում» բողոքի ակցիա է սկսվել

«Ռեալի» 4 ֆուտբոլիստ հրաժարվել է լքել ակումբը, չնայած ակումբի ղեկավարության ցանկությանը: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Արքայական ակումբը ցանկանում է վաճառել Գարեթ Բեյլին, Իսկոյին, Լուկաս Վասկեսին, Դանիել Սեբալյոսին, սակայն նրանք հայտարարել են, որ չեն պատրաստվում հեռանալ:

Սերուցքայինները ստիպված են վաճառել որոշ ֆուտբոլիստների, որպեսզի կատարեն ֆեյր փլեյի պահանջները: Այս տարի մադրիդյան գրանդն արդեն 300 միլիոն եվրո է ծախսել նոր ֆուտբոլիստներ գնելու համար:

 

Այս թեմայով
am