Հիվանդությունը պահանջում է սթրեսների բացակայություն. «Նաիրի» ԲԿ-ի տնօրենը՝ Մանվել Գրիգորյանի մասին

«Նաիրի» ԲԿ-ում բուժում ստացող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին SHANTNEWS.am-իհետ զրույցում տեղեկացրել է «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին:

Նրա խոսքով՝ Գրիգորյանի՝ բարդություններ առաջացնող հիմնական հիվանդությունը շաքարային դիաբետն է:

«Դեռ պետք է դինամիկան հսկենք: Հիվանդությունը պահանջում է մշտական բուժում, սննդակարգի պահպանում, սթրեսների բացակայություն»,- ասաց Գնունին:

Հարցին, թե դեռ որքան նա կմնա այդ բուժհաստատությունում, Գնունին պատասխանեց.

«Այդ հարցը մեզ մի´ տվեք, որովհետև նրան ընդունել ենք համապատասխան գրությամբ, մեզ հարցրել են՝ կարո՞ղ ենք ընդունել, թե՞ ոչ, մենք ասել ենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, բոլորին էլ կարող ենք ընդունել»:

Անատոլի Գնունին նաև տեղեկացրեց, որ այս պահին Մանվել Գրիգորյանին խնամող կա:

Այս թեմայով
am