Ադրբեջանում նախկին դատապարտյալը կրակոցներ է արձակել շուկայում․ կան զոհեր

Ադրբեջանի՝ Վրաստանի հետ սահմանին գտնվող Բոյուք Քյասիկ բնակավայրի շուկայում այսօր հրաձգություն է տեղի ունեցել, որի պատճառով մահացել են երկու կին և նրանցից մեկի երկու երեխաները։ Եվս երեք մարդ վիրավորվել է հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։

Կալանավայրից վերջերս ազատված նախկին դատապարտյալը, ըստ նախնական տվյալների, «Կալաշնիկով» ավտոմատով կրակահերթ է բացել կանանց ուղղությամբ։ Հարուցված քրեական գործի համաձայն՝ կրակոցները եղել է ընտանիքների միջև արյան վրեժը։

Հրաձգությունից կարճ ժամանակ անց հրաձիգը ներկայացել է ոստիկանություն ու իր հետ բերել նաև զենքը։ Միջադեպն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, ինչի պատճառով դեպքի վայր քննիչներ ու իրավապահներ են ուղարկվել մայրաքաղաքից։

Այս թեմայով
am