«Չընդհատե՛լ նախագահին». Թրամփը հազի պատճառով իր աշխատակազմի ղեկավարին դուրս է հանել օվալաձև սենյակից

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր աշխատակազմի ղեկավար Միք Մալվանիին դուրս է հանել Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակից, քանի որ վերջինս սկսել է հազալ նախագահի հարցազրույցի ընթացքում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահը հարցազրույց էր տալիս ABC News-ին:

«Այս ի՞նչ բան է, նա հազում է հենց իմ պատասխանի ընթացքում: Դա դուրս չի գալիս, դա դուրս չի գալիս»,-բողոքել է Թրամփը, ինչին ի պատասխան լրագրողը նկատել է, որ հազացողը նրա աշխատակազմի ղեկավարն է:

«Եթե պատրաստվում ես հազալ, ապա հեռացիր սենյակից: Դու չես կարող հազալ, տղա՛»,-դժգոհ տոնով շարունակել է Թրամփը:

Նշվում է, որ հարցազրույցի ընթացքում լրագրողը բավականին սուր հարցեր է տվել նախագահին՝ անդրադառնալով նաև Ռուսաստանի հետ հավանական գաղտնի կապերին:

Այս թեմայով
am