Վրաերթ՝ Արտաշիսյան փողոցում. հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա Վլադիսլավ Մելիքյանը իր վարած Samand մակնիշի 35 RR 838 համարանիշի ավտոմեքենայով, Արտաշեսյան փողոցում՝ 46 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդ հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, այդ պահին նշված վայրով անցնող շտապօգնության մեքենայով, վրաերթի ենթարկվածին, ով գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Այս թեմայով
am