ՀՖՖ-ն պարգևատրեց առաջնության հաղթողներին

Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ 2018/2019 մրցաշրջանի պարգևատրման արարողությունը: Պարգևատրման արարողության մասնակցեցին ՀՖՖ գործկոմի անդամներն ու ֆեդերացիան ներկայացուցիչները՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:

Նախ իրենց մեդալները և գավաթները ստացան ֆուտզալի Հայաստանի առաջնության չեմպիոնը և մրցանակակիր թիմերը: Արդեն երրորդ տարին ամընդմեջ Հայաստանի չեմպիոն է դառնում «Լեո»-ն: Պարգևատրվեցին նաև Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության հաղթող «Յունիոր Սևան»-ը և Բարձրագույն խմբի նորեկ և հաղթող «Արարատ-Արմենիա»-ն:

«Այս տարի անցկացրել ենք շատ լավ առաջնություն, և ինձ մնում է միայն հաջողություն մաղթել հայկական ակումբներին եվրոպական մրցաշարերում»,-ներկաներին դիմելով՝ ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Եվրոպայի լիգայում այս տարի Հայաստանը կներկայացնեն «Փյունիկ», «Ալաշկերտ» և «Բանանց» թիմերը, իսկ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից պայքարը կսկսի «Արարատ-Արմենիան»-ն: Վիճակահանությունը կկայանա հունիսի 18-ին:

 

Այս թեմայով
am