Ռոնալդուին բռնաբարության գործով դատարան ներկայանալու ծանուցագիր են ուղարկել

Կրիշտիանո Ռոնալդուն ծանուցագիր է ստացել և պետք է ներկայանա դատարան: Այս մասին հայտնում է TMZ-ն՝ նշելով, որ գործը վերաբերում է ամերիկուհի Քեթրին Մայորգայի բռնաբարության գործին:

Աղբյուրի տեղեկություններով, Մայորգան դիմել է ԱՄՆ դաշնային դատարան այն բանից հետո, երբ հայցը ետ է վերցրել Լաս Վեգասի դատարանից: Գործին արագ ընթացք են տվել և Ռոնալդուին հրավիրել են դատարան:

Հունիսի 5-ին տեղեկություններ էին հայտնվել, որ գործը փակվել է, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ ամերիկուհին ի վերջո որոշել է դիմել դաշնային դատարան: Նա պորտուգալացուն մեղադրում է բռնաբարության մեջ, որը նրա խոսքերով, տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում: Ռոնալդուն հերքում է մեղադրանքը:

ԱՄՆ-ում արդեն որոշում կայացվել է, և Ռոնալդուն ԴՆԹ թեսթ պետք է հանձնի:

Նշենք, որ այս գործով պայմանավորված թուրինյան գրանդը, որտեղ հիմա հանդես է գալիս պորտուգալացին, չհրավիրվեց ԱՄՆ-ում նախամրցաշրջանային մրցաշարին:

Այս թեմայով
am