Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Արցախ կատարած այցից վերադարձել է դրական էմոցիաներով։ Մարությանն այս մասին գրառում է  արել ֆեյսբուքյան իր էջում․

«Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ` Ստեփանակերտ: Վերադարձել ենք և մեզ հետ բերել արցախցիների ջերմագույն մաղթանքները և դրական էմոցիաները, որոնցով և կիսվում եմ ձեզ հետ` սիրելի երևանցիներ»,-նշված է քաղաքապետի գրառման մեջ։

 

Այս թեմայով
am