Պուտինն ու Էրդողանը ոտքի վրա կարճատեւ զրույց են ունեցել

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը Դուշանբեում անցկացվող Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցառումների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովի մեկնարկից առաջ ոտքի վրա կարճ զրույց են ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկու երկրների առաջնորդները դահլիճ են մտել, որտեղ կայանալու է նիստը, եւ 2 րոպե Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների ընկերակցությամբ զրուցել են:

Զրույցի բովանդակության մասին չի հաղորդվում:

Այս թեմայով
am