Ի՞նչ է կատարվել երեկ Լուսահովիտում. ոստիկանության պարզաբանումը

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. կրակել են Լուսահովիտի գյուղապետ Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից SHANTNEWS.am-ին տեղի ունեցածի մասին հայտնեցին հետևյալը.

«Հունիսի 14-ին ժ.22.25-ին «Իջևան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորումով, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1984թ. ծնված Լուսահովիտ գյուղի մի բնակիչ:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն»:

Այս թեմայով
am