ՀՀԿ գործադիր մարմինը նիստ է արել

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հունիսի 14-ին տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ լրատվական ծառայությունը։

«Հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումներին։ Այս կապակցությամբ կարեւորվել է կուսակցության՝ Հայաստանի եւ Արցախի շահերի պաշտպանությանը միտված ակտիվ գործունեությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։

Նիստի ընթացքում վերլուծվել են վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները, քննարկվել է կուսակցության կառուցվածքային բարեփոխումների գործընթացը։

ՀՀԿ կանանց կազմակերպությունը կմասնակցի Էստոնիայում կազմակերպվելիք ԵԺԿ կանանց Ամառային ակադեմիային»,- ասված է ՀՀԿ հաղորդագրության մեջ։

Այս թեմայով
am