Դե Լիխտի ընկերուհին տուն է փնտրում եվրոպական երկրի մայրաքաղաքում

Մատեյս դե Լիխտը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Այաքսից»: Ֆուտբոլիստը դեռ որոշում չի կայացրել՝ որտեղ է շարունակելու իր մարզական կարիերան:

Դե Լիխտի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու «Յուվենտուսը»: Հոլանդացին մոտ էր «Բարսելոնա» տեղափոխությանը, սակայն վերջերս հայտարարել է, որ հնարավոր է՝ «Բարսելոնա» տեղափոխվելու ժամանակը դեռ չի եկել:

Խոսակցություններ կան, որ ՊՍԺ-ն պատրաստ է լավ պայմանագիր առաջարկել հոլանդացուն, իսկ այսօր The Sun-ը գրել է, որ ֆուտբոլիստի ընկերուհին տուն է փնտրում Փարիզում՝ ավելի շիկացնելով Դե Լիխտի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին լուրերի թեման:

 

Այս թեմայով
am