«Բալոնամոլը».Չարբախի ոստիկանները մեքենաների գազի բալոնների գողության դեպքեր են բացահայտել

Հունիսի 2-ի վաղ առավոտյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շիրակի փողոցի 10-րդ շնքի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը գիշերը գողացել են: Հանցագործություն կատարած անձը կոտրել էր մեքենայի կողային ապակին, բացելով դուռը եւ բեռնախցիկը:

Այս ահազանգից երկու ժամ անց նմանատիպ եւս մեկ հաղորդում է ստացվել Շենգավիթի բաժնում: Այս դեպքում գողացել էին Շիրակի փողոցի 8-րդ շենքի բակում կայանված «Օպել»-ի գազի բալոնը:

Դեպքից մեկ օր անց ոստիկանության Չարբախի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել հանցագործությունը կատարած անձի մասին: Հունիսի 3-ին գողությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման է ենթարկվել Ավանում բնակվող 34-ամյա մի տղամարդ:

Նախկինում խուլիգանության եւ գողության մեղադրանքով դատապարտված տղամարդը խոստովանել է, որ գազի բալոն է գողացել նաեւ Շիրակի 2 շենքի բակում կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենայից, որի տերը ոստիկանություն չէր դիմել:

Նա հայտնել է, որ գազի բալոնները վաճառել է անծանոթ անձանց:

Այս թեմայով
am