Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ

Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ, ուր նույն օրը ներկա կգտնվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

 

Այս թեմայով
am