Մարդու գլխավոր արժանիքը մարդ մնալու կարողությունն է. «բլից» հարցազրույց Աժ պատգամավոր Շաքե Իսայանի հետ

«Meganews.am » -ի  «Բլից » հարցերին   այս անգամ պատասխանում է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր  Շաքե Իսայանը:

- Օրը սկսում եք  ժամը

-Վաղ առավոտից, առհասարակ առավոտյան շուտ արթնացող տեսակներից եմ:

Տկն. Իսայան, Ձեր մասնագիտությունը նախապե՞ս էր ընտրված, թե՞ուղղակի այդպես դասավորվեց  Ձեր կարիերան:

-Ո՛չ, նախապես չէր ընտրված: Ես արդեն իսկ մի քանի անգամ նշել եմ, որ մասնագիտությամբ կապի համակարգերի մասնագետ եմ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ներգրավվածությունս և ներկուսակցական աշխատանքներն ինքնաբերաբար հանգեցրեցին այս կետին:

- Ո՞րն է տնտեսական հեղափոխության Ձեր տեսլականը:

- Ներդրումների համար նպաստավոր միջավայրի ստեղծում, հայրենական արտադրանքի խթանում, աշխատատեղերի ստեղծում...

-Աշխատանքում կա՞ն բաներ, որոնք Ձեզ վանում են:

-Չէի ասի վանել, բայց այո՛, որոշ հարցեր մտահոգիչ են:

Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի:

-Եթե խոսքը գործնականի մասին է, ապա չկա այնպիսի տաբու թեմա, որը կխուսափեմ  բարձրաձայնել:

- Կինը/տղամարդը.... 

-Կինը և տղամարդը այսօրվա աշխարհում իրավահավասար են: Ըստ իս՝ նրանց լավագույնս բնութագրող հատկանիշը ներդաշնակ ընտանիքի ստեղծումն է:

Картинки по запросу Շաքե իսայան

- Այսօր արդիական է անցումային արդարադատության թեման:  Ըստ Ձեզ, Հայաստանին անհրաժե՞շտ է անցումային արդարադատություն:

-Այն, որ դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի, աներկբա է: Բայց, միևնույն ժամանակ, քանի որ մինչ այս պահը հստակություն չկա անցումային արդարադատության մեխանիզմների մեջ, թույլ տվեք զերծ մնալ այս թեմայով կոնկրետ հարցի պատասխանելուց:

- Ձեր գնահատականը այսօրվա ԱԺ-ի գործունեությանը:

-Քանի որ ընդամենը ամսիներ են անցել նոր գումարման ԱԺ-ից, վաղ է այս պահին որևէ գնահատական տալ:

-Հինգ միավորի սանդղակով ի՞նչ գնահատական կտաք կառավարության կադրային քաղաքականությանը:

- Կադրային քաղաքականությունը վերածվել է կառավարության աքիլլեսյան գարշապարի:

Թեմաորի շուրջ անդադար կխոսեք:

- Քաղաքականություն))

- Ըստ Ձեզ, ՀՀ երեք նախագահներից ո՞րը Հայաստանում տնտեսական զարգացում ապահովեց:

- Դատելով այսօրվա տնտեսության կառուցվածքից՝ տնտեսական քաղաքականությունը նախկինում ձախողվել է:

-Ի՞նչ պետք է անել, որ ՀՀ եւ Արցախի միջեւ անջրպետ չառաջանա, պահպանվի փոխվստահությունը:

-Առաջնային` այս հարցի շուրջ տարբեր պաշտոնյաներ հայտարարություններ անելիս պետք է, այսպես ասած, յոթը չափեն, մեկ կտրեն: Հայաստան- Արցախ. մեկ ազգ` երկու պետություն, սա պետք է լինի բոլորիս սկբունքը:

Картинки по запросу Շաքե իսայան

- Ունե՞ք մրցակիցներ, եւ կա՞մի բան, որից վախենում եք:

- Առանց առողջ մրցակցության հնարավոր չի լինի անձի մասնագիտական աճը, սակայն նաև  կարևոր է այդ ճանապարհին մրցակիցներ չփնտրել:

 -Հաջողության հարցում ի՞նչն է ավելի առանցքային՝գիտելիքնե՞րըթե՝ 

անձնական որակները:

- Հաջողություն գրանցելու հարցում ինձ համար ամենաառանցքայինը աշխատասիրությունն է, ինքնակատարելագործվելու և անընդհատ զարգանալու ձգտումը:

- Տանը, աշխատավայրում եւ ընկերների հետ, Դուք նու՞յն մարդն եք:

-Բնավորության առանցքային գծերը չեն փոխվում կախված միջավայրից, սակայն, ինչ խոսք, յուրաքանչյուր միջավայր թելադրում է իր կանոնները:

- Ամենակարևոր խորհուրդըոր տալիս եք Ձեր հարազատներին:

-Թեթև ապրել))

- Ճակատագիր կա՞թե՞ ամեն բան մեր ձեռքերում է:

-Ճակատագիր կա:

- Ակնկալում եմ անկեղծ պատասխան. Ամենաթանկարժեք իրը, որ ունեք (ժամացույց, մեքենա, թանկարժեք նկար եւ այլն):  

-Մեքենաս))

Картинки по запросу Շաքե իսայան

- Կա՞ն բաներ, որոնց համար զղջումեք:

-Կարծում եմ չկա այնպիսի մեկը, ով երբևէ ինչ-որ բանի համար չզղջա:

-Գեղեցիկը Ձեզ համար...

- Գեղեցիկը ինձ համար նախևառաջ բարին է:

- Մարդու գլխավոր արժանիքը...

-Մարդ մնալու կարողությունը:

-Հայաստանն այսօր.... 

-Հայաստանն այսօր ապագայից ավելի մեծ ակնկալիքներ ունեցող երիտասարդ պետություն է:

Պատրաստեց՝ Մարգարիտա Դավթյանը

 

 

 

 

 

 

Այս թեմայով
am