Նախավերջին տուրում Արոնյանը պարտվեց, բայց մնաց 2-րդ տեղում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին է  մոտենում Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Նախավերջին տուրում Արոնյանը սպիտակներով մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ և պարտություն է կրել դասական պարտիայում:  Չնայած դրան՝ Արոնյանը պահպանում է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, չնայած մրցակիցների դասավորությունն այնպիսին է, որ միանգամից 7 շախմատիստ պայքարում է երկրորդ տեղի համար: Այնպես որ, վերջին տուրը շատ լարված կլինի: Դա չի վերաբերում միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, ով  արդեն ապահովել է առաջին տեղը: Վերջին տուրում Արոնյանը սևերով կմրցի Վիշվանաթան Անանդի հետ:

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի:

1. Մագնուս Կարլսեն  13 միավոր
2. Լևոն Արոնյան   9 միավոր
3. Ֆաբիանո Կարուանա   8․5 միավոր
4. Ուեսլի Սո   8․5 միավոր
5. Յու Յանգի  8․5 միավոր
6. Դինգ Լիրեն  8 միավոր
7. Մաքսիմ Վաշյե-Լագրավ  7․5 միավոր
8. Վիշվանաթան Անանդ 7․5 միավոր
9. Շահրիյար Մամեդյարով   5․5 միավոր
10. Ալեքսանդր Գրիշչուկ     4 միավոր։

Այս թեմայով
am