Սառա Սանդերսը կլքի Սպիտակ տան մամուլի խոսնակի պաշտոնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հունիսի վերջին կհեռանա պաշտոնից:

«Երեքուկես տարի անց մեր հրաշալի Սառա Սանդերսը լքում է Սպիտակ տունը, նա  հունիսի վերջին կվերադառնա տուն՝ Արքանզաս նահանգ: Նա յուրահատուկ մարդ է՝ անսովոր տաղանդով, որն անհավանական աշխատանք է իրականացրել: Հույս ունեմ, որ նա կորոշի առաջադրվել Արքանզասի նահանգապետի պաշտոնում, նա ֆանտաստիկ նահանգապետ կլիներ»,- գրել է նախագահն իր թվիթերյան էջում՝ շնորհակալություն հայտնելով մամուլի քարտուղարին իր կատարած լավ աշխատանքի համար:

Հունիսի 13-ին Սանդերսը Թրամփի ելույթին ի պատասխան ասել էր. «Ես հպարտ եմ իմ կատարած աշխատանքով, և սա լավագույն աշխատանքն է, որով միշտ կհպարտանամ, բայց ես մայր եմ, երկու հրաշք երեխա ունեմ, և կուզենայի նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել»:

Երեսունվեցամյա Սառա Սանդերսը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակվել է 2017թ.-ի հուլիսի 26-ին: Այդ պաշտոնում նա փոխարինել է Շոն Սփայսերին, որը դրանից առաջ շուրջ 6 ամիս աշխատել է տվյալ պաշտոնում:

Այս թեմայով
am