Երևանի որոշ թաղամասերում վաղը գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 14-ին ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Գ-1 և Նորվեգական թաղամասերի, Նազարբեկյան թաղամասի թիվ 1/9, 31/4, 39 առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արզումանյան 1-ին և 3-րդ նրբանցքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով պետք է զանգահարել1-04 հեռախոսահամարով:

Այս թեմայով
am