Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին նիստը տեղի կունենա վաղը

Հունիսի 14-ին  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին նախնական դատական նիստը։ Այդ մասին 24News-ը տեղեկանում է դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ 

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանը հայց է ներկայացրել ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի։ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ 

Հայցի առիթը Սիլվա Համբարձումյանի՝ լրատվամիջոցների հետ զրույցում արած հայտարարությունն է, համաձայն որի Մանվել Գրիգորյանը պետք է դատվի նաև բռնաբարությունների մեղադրանքով։

«Թող գտնեն այն երեխաներին, որոնց Մանվել Գրիգորյանը բռնաբարել է: Իմ ամբողջ ցավը դա է, որ երեխաներ կան, որոնք հոգեկան հիվանդ են դարձել: Ես այդ փաստերը պատրաստ եմ ներկայացնելու, և բոլորն էլ գիտեն այդ մասին: Արթիկում նա տարիներ առաջ է նստել բռնաբարության գործով, պետք է հանեն կենսագրությունը»,- հայտարարել էր Սիլվա Համբարձումյանը։

Գործը մակագրվել է Գայանե Խաչատրյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։

Գործը վերամակագրվել է Նաիրա Ավետիսյանին։

Այս թեմայով
am